"Բնատաճարը" հասարակական նախաձեռնություն է կոչված առողջ կենսակերպի ջատագմանը, մարդու ներաշխարհի լիարժեք բացահայտման, նրա մտավոր, զգացական և մարմնական ուժերի բնականոն և ներդաշնակ զարգացման նպաստմանը: Այդ առաքելությունը նա իրականացնում է իր բազմաբնույթ ակումբների միջոցով, որտեղ դուք հետաքրքրաշարժ, նպատակային միջոցառումների ինչպես նաև գործնական և տեսական դասընթացների շնորհիվ ներծծվում եք Հայ և Համաշխարհային բարձրարժեք մշակույթի (եզրիս ընդգրկուն իմաստով) ոգեշնչող և կազդուրիչ ազդեցությամբ:

 

Արշավային Ակումբ

"Բնատաճարի" արշավային ակումբը գրեթէ ամենշաբաթյա պարբերականությամբ կազմակերպում է երկրաճանաչողական, թարմացնող և առողջաբեր քայլք` Հայկական լեռնաշխարհի գեղատեսիլ վայրերով, որին կարող են մասնակցել 5-ից մինչև 65 և ավելի տարիքով անձիք ում չի լքել երիտասարդական խանդավառությունը:

Տիեզերական ճարտարապետի և Հայկական ճարտարապետական մտքի խոյանքներ հանդիսացող ստեղծագործություների համադրմամբ մշակված արշավային երթուղիները, դրանց ընթացքում տիրող ընկերային ջերմ և ուրախ մթնոլորտը բարեբեր և կենսատու լիցքեր են ապահովում երկար ընթացքի համար:

Պատկերասրահ

"Բնատաճարի" ժամանակացույց
2010-09-11
Արցախ - Artcakh (Karabagh)
2010-09-05
Օձուն, Հոռոմայր, Քոբայր - Odzun Horomayr Odzun
2010-08-29
Թռչկան ջրվեժ Մարմաշեն Գյումրի - waterfalls Trchkan, Gyumri, Marmashen
2010-08-14
Իջևան Լաստիվեր - Ijevan, Lastiver
2010-08-01
Լ. Արագած M. Aragats
2010-07-30
Արցախ - Artcakh (Karabagh)

 

Արշավների ժամանակացույցի և այլ մանրամասնությունների մասին տեղեկությունների համար
զանգահարեք 091 318-335, 094 318-335
գրեք info@bnatachar.am
bnatachar@yahoo.com

Պատկերասրահ






Պարային  ակումբը

 

"Բնատաճարի"  պարային  ակումբը  կազմակերպում է Հայկական ավանդական պարի դասընթացներ նպատակ  հետապնդելով յուրաքանչյուր հայի հասու և կրողը դարձնելու իր մշակույթային ջինջ ակունքներին , որով և նպաստելու հանրության բարոյական և ֆիզիկական  առողջությանը:Այսպիսով մենք ձեզ  հրավիրում ենք զվարճանալու  և  հայանալու  մասնակցելով  Հայկական ավանդական  պարի դասընթացներին որը կվարեն “Կարին” համույթի հմուտ պարուսույցները: Ամբողջը...

 

 
Առողջագիտության և Յոգայի ակումբ

 

"Բնատաճարի" Առողջագիտության և Յոգայի ակումբի նախաձեռնությունները միտված են բարձրացնելու Ձեր տեղեկացվածությունը առողջագիտության և Յոգայի ոլորտում, փոխանցելու գործնական գիտելիքներ և հմտություններ որոնք կնպաստեն ձեր առողջության (մտավոր, զգացական և ֆիզիկական) ամրապնդմանը և բարելավմանը Բնատաճարի՚ Առողջագիտական և Յոգայի ակումբը և ՙԱպրելու արվեստ՚ միջազգային հիմնադրամը պարբերաբար կազմակերպում են վեցօրյա հիմնարար դասընթացներ: Ամբողջը...

 

Bnatachar © 2008. All rights reserved.