Tour News Archive
   
2009-11-01 Պարզ լիճ Գոշավանք Parz lake, Goshavank

Սիրելի արշավականներ

Առաջիկա կիրակի նոյեմբերի 1-ին <<Բնատաճարը>> հրավիրում է ձեզ

վայելելու Դիլիջանյան անտառների ոսկե աշունը :Պարզ լճից Գոշավանք տանող անտառմիջյան արահետների բազմերանգությունը և ալպիական մարգագետիներից բացվող տեսարանները կդյութեն ձեզ հարստացնելով ձեր

ենթագիտակցության <<բնապատկերների հավաքածուն >> Տիեզերական վրձնի ևս մեկ գլուխգործոցով, իսկ թթվածնառատ օդը կթարմացնի ձեր ուղեղի բջիջները, որոնք այնքան հոգնած են քաղաքային օդից, աշխատանքային ծանրաբեռնվածությունից և առօրեական ունայնությունից:

Դե իսկ Գոշավանքը իր ասեղնագործ խաչքարով կամբողջացնեն օրվա տպավորչականությունը:

Մասնակցության արժեքը 4000 դրամ:

Մեկնումը Կիրակի նոյեմբերի 1-ին ժամը 8:45 Սախարովի հրապարակից

Գրանցման վերջնաժամկետը 30 հոկտեմբերի Ուրբաթ

Գրանցման և մանրամասնությունների համար կարող եք զանգահարել

091/ 094 318-335 կամ գրել bnatachar@yahoo.com

Dear hikers

On coming Sunday on November 1 we are going to visit Parz lake, Goshavank, .The hiking will start from Parz lake and will pass through forest trails and village pastures.

The departure at 8:45 from Sakharov sq.

Trip costs 4000 dram

Deadline October 30 Fri

For more information and registration please call us at 091/094 318-335

or email us at bnatachar@yahoo.com

 

 
Armenian Top Web Sites Statistics & Rating

Bnatachar © 2007. All rights reserved.