| Tour News Archive |
| |
|
| 2010-07-30 |
Արցախ - Artcakh (Karabagh)
Սիրելի արշավականներ
<<Բնատաճարը>> Հուլիսի 30,31, 1 Օգոստոսի (Ուրբաթ, Շաբաթ,Կիրակի) կազմակերպում է եռօրյա շրջագայություն դեպի ԱՐՑԱԽ: Շրջագայության ընթացքում կայցելենք Արցախի հիմնական տեսարժան վայրերը` Ստեփանակերտ, Գանձասար Շուշի, Ջդրդուզ, (թարգմանաբար նշանակում է ձի վարելու համար նախատեսված հարթ տարածք) որի գեղեցկությունն անտարբեր չի թողել և ոչ մի այցելուի, Հոնուտի կիրճ ուր կբարձանանք տեղացիների կողմից <<Զոնտիկ>> կոչվող և ջրաշիթերով <<համեմված >> բնության հուշարձանը, որտեղից բացվող տեսարան կզմայլի ձեզ <<մի ուրիշ ձևի>> : Այս շրջագայությունը հնարավորություն կտա անշտապ վայելել թե Հայկական Լեռնաշխարհի Արցախյան հատվածի բնության անզուգական գեղեցկությունը և թե ծանոթանալ նրա ճարտարապետական` եկեղեցիաշինական, բերդաշինական, քաղաքաշինական ավանդույթներին: Անտառալեռնային մաքուր օդը, գիշերային խարույկները, ընկերային ջերմ մթնոլորտը, սրբավայրերի մաքուր և հզոր էներգետիկան կկազդուրեն ձեզ և կհիշվեն երկար ժամանակ:
Շրջագայության արժեքը`
հյուրանոցային կեցությամբ և նախաճաշով կկազմի 29 000 դրամ ճամբարային կեցությամբ
20 000 դրամ (ներառում է փոխադրամիջոց, վրան և քնապարկ):
Սեփական վրանով կամ քնապարկով ներկայանալու դեպքում մասնակցության արժեքը կկազմի 18 000 դրամ
Սեփական վրանով և քնապարկով ներկայանալու դեպքում մասնակցության
արժեքը կկազմի 16 000 դրամ
Մեկնումը 8:00 Սախարովի հրապարակից
Գրանցման վերջնաժամկետը Երեքշաբթի 27 Հուլիսի
Գրանցման և մանրամասնություների համար զանգահարեք 091/094 318-335 կամ գրեք
bnatachar@yahoo.com էլ. հասցեով:
Dear Hikers: At this time Bnatachar grants you a marvelous opportunity to enjoy the unique beauty of Artsakh (Karabagh). A three day camping and hotel baise tour includes visits to , Shoushi, Stepanakert, Gandzasar, Jdrduz, Zontik The fresh mountain and forest air, fires overnight, the clean and powerful energy of the sacre sites will energize you and stay in your memory for a long time. Departure – 8:00 a.m. July 30 from Sakharov Sq. Return – Evening of Aug. 1 Price – Hotel baise tour 29 000 AMD Camping baise tour 20000AMD (includes the above mentioned tours sleeping bag and tent). 18000 AMD ( without a tent or a sleeping bag) 16000AMD (without a tent and a sleeping bag) Deadline for registration – Julye 27. For further details please call 091/094 318-335 or e-mail bnatachar@yahoo.com
.... |