| Tour News Archive |
| |
|
| 2010-08-01 |
Լ. Արագած M. Aragats
Սիրելի արշավականներ Առաջիկա Կիրակի Օգոստոսի 1-ի մեր արշավային երթուղին Արագածի հարավային գագաթն է (3879 մ)... և եթե լեռը բարեհաճ գտնվի ընդունելով մեզ իր գագաթին ապա երկար ժամանակ մեր աչքերում կլինի նրա գագաթների և հրաբխակոնի վեհացնող գեղեցկությունը, ականջներում` թռչունների դրախտային դայլայլը, ռնգերում` ալպիական ծաղիկների անուշահոտ բույրը, իսկ մաշկի վրա լեռնային հովիկների հաճելի զովքը: Չմոռանաք ձեզ հետ վերցնել թեթև բաճկոն, արևպաշտպանիչ քսուկ, գլխարկ և ակնոց: Արյան ճնշում և սրտանոթային հիվանդություն ունեցողներին համառորեն խորհուրդ է տրվում չմասնակցել այս արշավին: Մեկնումը Օգոստոսի 1-ին 8:45 Սախարովի հրապարակից Մասնակցության արժեքը 4000 դրամ Գործում են հետևյալ սակագնային պլաները <<Ընկերներ>> - 6 կամ ավելի ընկերներով մասնակցելու դեպքում <<Ընտանիք>> - ընտանիքի 4 անդամներով մասնակցելու դեպքում, <<Սիրահարներ>> - դեռևս ընտանիք չկազմած այր և կին զույգեր,
Այս սակագնային պլանով մասնակցող արշավականները կզեղչվեն յուր. 500 դրամով: Յուրաքանչյուր արշավական մեկ արշավի ընթացքում կարող է զեղչվել միայն մեկ սակագնային պլանով: Որևէ սակագնային պլանով մասնակցելու հայտը պետք է ներկայացնել նախօրոք: <<Երեխաներ>>- մինչև 12 տարեկան երեխաների համար 50% զեղչ Նախընտրելի համազգեստը`
Գրանցման վերջնաժամկետը Ուրբաթ 30 Հուլիսի Գրանցման և մանրամասնություների կարող եք զանգահարել 091/094 318-335 կամ գրեք bnatachar@yahoo.com
Dear Hikers! The next route of our hiking will be to the southern peak of mount Aragats (3879m) and if the mountain is kind towards you meeting you on its peak then it’s inspiring beauty of the peak and crater will be before your eyes for a long time. You will hear songs of the birds, you will smell the scent of the alpine flowers and feel the zephyr coming from the mountains. Don’t forget to take a jacket, hats, sun glasses and sun protecting crèmes. Those who have blood pressure and cardio-vascular problems we advice not to take part in this hiking. Departure on Aug 1 at 8:45 from Sakharov sq.
Those who will register till July 30 will have an opportunity to enjoy all this for only 4000 drams. we have the following discount plans for our hikers for one hike. Friends – if you are more than six friends Family – for 4 and more family members Couples – for the couples who are not married yet Those you’ll be included in one of these discount plans will pay 500 AMD less each. And each hiker can pay with a discount only with one of these plans. Please, let us know beforehand if you are included in one of these plans.
For registration and for details you can contact at 091/094 318-335 or email to bnatachar@yahoo.com
|