Առողջագիտության և Յոգայի ակումբ

Առողջագիտության և Յոգայի ակումբի նախաձեռնությունները միտված են բարձրացնելու Ձեր տեղեկացվածությունը առողջագիտության և Յոգայի ոլորտում, փոխանցելու գործնական գիտելիքներ և հմտություններ որոնք կնպաստեն ձեր առողջության (մտավոր, զգացական և ֆիզիկական) ամրապնդմանը և բարելավմանը Բնատաճարի՚ Առողջագիտական և Յոգայի ակումբը և ՙԱպրելու արվեստ՚ միջազգային հիմնադրամը պարբերաբար կազմակերպում են վեցօրյա հիմնարար դասընթացներ:


ՙԱպրելու արվեստ՚ միջազգային հիմնադրամը սկսած 1982թ-ից կազմակերպում է հակաստրեսային նշանակության հիմնարար դասընթացներ, որոնց մասնակցել են շուրջ միլիոնավոր մարդիկ աշխարհի ավելի քան 150 երկրներում` անկախ ազգային, կրոնական, սեռային և սոցիալական պատկանելությունից:

 

 


Սեմինարի հիմքում ընկած են մարդկության բազմահազարամյա խտացված իմաստությունը, յոգայի ֆիզիկական և յուրահատուկ շնչառական վարժանքները` համադրված անկաշկանդ խոսք ու զրույցի և կենսուրախ խաղերի հետ, որոնց ազդեցությունը մարդկանց ինքնազգացողության բարելավմանը, աշխատունակության և ստեղծագործական ուժերի ավելացմանը փաստված իրականություն է:
Սեմինարի մասնակիցները հետագայում հնարավորություն կստանան մասնակցելու ամենշաբաթյա գործնական վարժանքների:


Հետաքրքրվողները մանրամասնությունների համար կարող են զանգահարել 091/094 318-335 կամ գրել bnatachar@yahoo.com

 
 

Bnatachar © 2008. All rights reserved.